Բաժիններ՝

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 ավտոմեքենա

Փետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Երևան, Աբովյան, Հրազդան, Ապարան, Թալին, Վանաձոր, Գավառ, Մարտունի, Կապան, Սիսիան քաղաքներում, Ախուրյան, Հացավան, Արևաբույր, Ջրվեժ, Գառնի, Արտաշավան գյուղերում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Սևան, Ճամբարակ-Երևան, Հրազդան-Քաղսի, Գավառ-Մարտունի, Ֆանտան-Ջրաբեր, Հարթավան-Բուժական, Ապարան-Հարթավան, Քուչակ-Եղիպատրուշ, Լծեն-Տաթև ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 ավտոմեքենա և 59 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728