
«Մանչեսթեր Սիթի»-ն լքում է պայքարը ՉԼ-ում. այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի արգելքը հաղթահարած բոլոր թիմերը հայտնի են:
Մադրիդի «Ռեալ»-ը, սեփական հարկի տակ ընդունելով «Մանչեսթեր Սիթի»-ին` առավելության հասավ 3:1 հաշվով:
Ֆրանսիական ՊՍԺ-ն 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրեստ»-ի դարպասը:
ՊՍՎ-ն առավելության հասավ «Յուվենտուս»-ի նկատմամբ 3:1 հաշվով:
Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը: Այս թիմերի պայքարը շարունակում են «Ռեալ»-ը, «Բորուսիա»-ն, ՊՍԺ-ն, ՊՍՎ-ն: