Բաժիններ՝

Եվրախորհրդի ղեկավարը խոստացել է Եվրամիության շարունակական աջակցությունն Ուկրաինային

Առանց Ուկրաինայի և Եվրամիության մասնակցության հաջող բանակցություններ և կայուն խաղաղություն չի լինի:

Այս մասին Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ որպես մեր խաղաղության նախագծի անբաժանելի մաս: Միայն Ուկրաինան կարող է որոշել բանակցությունների պայմանների առկայությունը: Ցանկացած բանակցություններից առաջ զիջումներ ենթադրելը մեծ սխալ է: Հետևաբար, բանակցություններում կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ որպես ԵՄ ապագա անդամ՝ տրամադրելով նրան անվտանգության և վերականգնման երաշխիքներ: Դա ԵՄ-ի, նաև Ուկրաինայի դիրքորոշումն է»,- նշել է նա:

Անտոնիու Կոշտան հիշեցրել է նաև Եվրոպայի պաշտպանության կառուցումն իրականացնելու ԵՄ անդամ երկրների ծրագրերի մասին:

«Եվրամիությունն, ըստ էության, խաղաղության նախագիծ է: Բայց մենք գիտենք, որ առանց պաշտպանության խաղաղությունը պատրանք է: Երկու շաբաթ առաջ հավաքել էի ԵՄ առաջնորդներին, որպեսզի Եվրահանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին (ԵՄ արտաքին հարաբերությունների գծով – խմբ.) քաղաքական ցուցումներ տամ այն ներուժի վերաբերյալ, որոնք միասին պետք է ստեղծենք: Ցուցումներ եմ տվել նաև ավելի շատ պետական ​​և մասնավոր ֆինանսավորման ներգրավման և մեր գործընկերային կապերը, հատկապես, Միացյալ Թագավորության և ՆԱՏՕ-ի հետ, ամրապնդելու մասին»,- ասել է Կոշտան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս