
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է (անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում):
Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզում տեղում է ձյուն։ Արագածի, Ապարանի, Աշտարակի և Աշոցքի տարածաշրջաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։