Բաժիններ՝

Ռյուտեն կարևոր է համարում Ուկրաինայի ներգրավվածությունը բանակցային գործընթացներում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը հաջողված է համարում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ճանապարհին։

Այս մասին նա ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման մեկնարկին։

«Հստակ տպավորություն է ստեղծվել, որ հեռախոսազրույցը հաջող է անցել: Մենք բոլորս խաղաղություն ենք ցանկանում Ուկրաինայում», – ասել է Ռյուտեն:

Նա նաև նշել է, որ Ուկրաինան պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում։ 

«Շատ կարևոր է, որ Ուկրաինան մեծապես ներգրավված լինի այն ամենում, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ», – ընդգծել է նա։

Փետրվարի 12-ին Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ամփոփելով զրույցի արդյունքները՝ Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար։

Թրամփը հնարավոր է համարել, որ Պուտինի հետ առաջին հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։

ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև իր ուկրաինացի գործընկերոջ հետ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս