Թուրքմենստանը Թուրքիային կմատակարարի տարեկան 2 մլրդ խորանարդ մետր գազ

Թուրքիան և Թուրքմենստանը համաձայանգիր են ստորագրել էներգետիկ ոլորտում, ըստ որի՝ մարտի 1-ից Թուրքմենստանը գազ կմատակարարի Թուրքիային։ Համաձայանգրով նախատեսվում է, որ Թուրքմենստանը տարեկան 2 մլրդ խմ գազ կմատակարարի Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ գազամատակարարման հզորությունը կարող է աճել մինչև 65 մլրդ խմ։ Թուրքմենստանից բնական գազի մատակարարման վերաբերյալ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կմատակարարվի 1.3 մլրդ խորանարդ մետր բնական գազ և դա կկատարվի Իրանի տարածքով։

Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների և քաղաքականության հետազոտական ​​կենտրոնի (TESPAM) նախագահ Օղուժան Աքյեները կանխատեսել է, որ Թուրքիան մոտ 300 մլրդ խմ բնական գազ կարող է վերամշակել շուկայում առաջիկա 25 տարում։

Աքյեները նաև ընդգծել է, որ աշխատանքները չեն սահմանափակվում միայն Թուրքմենստանով։ Գազի տարանցման ուղիների մշակմամբ Ուզբեկստանից կարող է մատակարարվել 15 մլրդ խմ գազ, Ղազախստանից՝ 10 մլրդ խմ, Ադրբեջանից՝ 15 մլրդ խմ գազ։

Իսկ «Զարգացման ուղի» (Kalkınma Yol) նախագծի միջոցով Իրաքից կարող է մատակարարվել 58 մլրդ խմ գազ։ Ի հավելում վերոնշյալի՝ Աքյեները նաև նշել է, որ Արևելյան Միջերկրականում կա 25 մլրդ խմ գազի մատակարարման ներուժ, եթե Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորվեն:

Տեսանյութեր

Լրահոս