Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, ստորագրահավա՞ք սկսենք. Գառնիկ Դանիելյան

Ազգային ժողովում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանին մեղադրեց, որ չի ուզում անդրադառնալ մարդու իրավունքների նկատմամբ խախտումներին, բայց ուզում է գնալ ԵՄ։

«Ես էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, ստորագրահավա՞ք սկսենք»,- ասաց նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց՝ թեև ժամանակը վերջացել է, բայց պատգամավորը կարող է շարունակել, հետաքրքիր է։

Ըստ նրա՝ ամբողջ ազգն արձանագրեց Գառնիկ Դանիելյանի ասածը։

ՔՊ-ական Արման Եղոյանն էլ միացավ Գառնիկ Դանիելյանին, ասաց՝ ինքն էլ անտարբեր չի Մոնիկա Բելուչիի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս