Բաքվի դատարանն անտեսել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի բողոքը

Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատական ​​նիստի ժամանակ Վարդանյանի փաստաբանը բողոք է ներկայացրել դատարանի կազմի դեմ՝ հայտարարելով, որ դատավորները շահագրգռված են Արցախի նախկին պետնախարարի քրեական հետապնդմամբ, հետևաբար այս կազմով արդար դատաքննություն լինել չի կարող։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատարանը, սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով, հայտարարել է, որ չի քննարկել Վարդանյանի պաշտպանի բողոքը։

Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 13-ին։

Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է պատերազմ վարելու, ահաբեկչության, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728