Թուրքիայի և Ուկրաինայի միջև վերսկսվել են ծովային բեռնափոխադրումները

Ծովային բեռնափոխադրումներով զբաղվող թուրքական «Medkon Lines» ընկերությունը 3 տարվա դադարից հետո կրկին սկսել է Ստամբուլ-Գեբզ-Օդեսա ուղղությամբ նավարկությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Առաջին նավարկությունն իրականացվել է վերջերս՝ բարեհաջող հասնելով ուկրաինական Օդեսա նավահանգիստ:

Բեռնափոխադրումների վերսկսման շնորհիվ Ուկրաինան կրկին ծովային ճանապարհով կապվելու է Լիբանանի, Եգիպտոսի, Լիբիայի, Իտալիայի, Ալժիրի, Սաուդիան Արաբիայի և Հորդանանի հետ:

Օդեսայի նավահանգստում ծովային բեռնափոխադրումների մեկնարկին նվիրված միջոցառում է անցկացվել, որին մասնակցել է Օդեսայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուհիթթին Չելիքը, Ուկրաինայում «Medkon Lines» ընկերության ներկայացուցիչ Նեժաթ Ուլուևրեն, ինչպես նաև ուկրաինական նավահանգստի ղեկավար անձնակազմը:

Միջոցառման ընթացքում «Ուկրաինայի ծովային նավահանգիստների վարչության» փոխնախագահ Դմիտրո Բարինովը նշել է, որ այդ քայլը ռազմավարական նշանակություն է ունենալու երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների զարգացման հարցում:

Տեսանյութեր

Լրահոս