Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
Փետրվարի 9-10-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Հրազդան, Աբովյան, Ապարան, Վանաձոր, Սիսիան, Կապան, Ստեփանավան քաղաքներում, Ախուրյան գյուղում, Ծիլքար-Գեղարոտ ավտոճանապարհին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։