![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը քննարկում է Բաքվի ագրեսիվ էսկալացիային պատասխանելու տարբերակները. «Незыгарь»
![](https://168.am/wp-content/uploads/2021/11/756178987880869.jpg)
ՌԴ Անվտանգության խորհուրդը համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ քննարկում է պատասխան քայլերի տարբերակները «Բաքվի կողմից ագրեսիվ էսկալացիային, որը հակասում է երկրների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն և տառին, ներառյալ 2022 թվականի Դաշնակցային փոխգործակցության մասին պայմանագիրը»:
«Ղարաբաղի ձեռքբերումից Ալիևի մոտ գլխապտույտ առաջացավ և նա մոռացավ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի մասին։ Դա նրա վրա կարող է շատ ավելի թանկ արժենալ, քան Ադրբեջանի և Թուրքիայի լայն հասարակության առաջ իր «ազդեցիկությունը» ցուցադրելու ցանկությունը՝ հավակնելով Կասպից ծովի տարածաշրջանային առաջնորդի դերին», – մեջբերում է ռեսուրսը իր բարձրաստիճան աղբյուրի խոսքը։
Ինչպես նշում է Telegram ալիքը, Ռուսաստանը լայն հնարավորություններ ունի Բաքվին իրականության զգացմանը վերադարձնելու համար։
«Ռուսաստանից իրենց հայրենիք ադրբեջանցի աշխատանքային միգրանտների փոխանցումները (միջինը տարեկան ավելի քան 1 մլրդ դոլար) կազմում են Ադրբեջանի տարեկան բյուջեի եկամուտների մոտավորապես 7%-ը։ Դրանց արգելափակումն անմիջապես կազդի նրա դեֆիցիտի և պետական ծախսերի վրա:
Ադրբեջանի մատակարարումները Ռուսաստանի Դաշնություն հիմնականում բաղկացած են բանջարեղենից և մրգերից, որոնք հաճախ վերաարտահանվում են Թուրքիայից։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարում է հացահատիկ, կաթնամթերք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, ունի նաև մի շարք համատեղ ձեռնարկություններ (1400 ձեռնարկություն ռուսաստանյան կապիտալով, ընդհանուր ներդրումները կազմում են մոտ 8 մլրդ դոլար)՝ հիմնված տեղայնացված ռուսական տեխնոլոգիաների վրա։ Առևտրաշրջանառության դրական հաշվեկշիռը 2024 թվականին հօգուտ Ռուսաստանի կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Ադրբեջանի պարենային ընդհանուր գնումների 30%-ը գալիս է Ռուսաստանից»,- գրում է «Незыгарь»-ը։
Այլ կերպ ասած, նշում է ռեսուրսը, մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանը կարող է իր համար ոչ ցագվագին կերպով Ադրբեջանին հասցնել տնտեսական կործանման եզրին։
«Ադրբեջանի իշխանությունների հակառուսական հռետորաբանության վրա ազդելու մյուս տարբերակը տրանսպորտային համագործակցության վերանայումն է։ Մասնավորապես, Բաքվի ծովային նավահանգստի բացառումը Հյուսիս-Հարավ միջանցքից և երթուղու ռուսական հատվածի ուղիղ կապը իրանական նավահանգիստների հետ։ Բացի այդ, հնարավոր է, որ Նովոռոսիյսկ տարանցիկ նավահանգստով ադրբեջանական նավթի մատակարարումները դեպի Եվրոպա արգելափակվեն, ինչը կհանգեցնի բյուջեի ձևավորման հիմնական աղբյուրի՝ Բաքվի արտարժութային եկամուտների կտրուկ նվազմանը։ Այս երթուղու այլընտրանքներ չկան:
Վերջապես, Ռուսաստանը կարող է վերանայել իր քաղաքականությունը, այսպես կոչված, «լեզգիների խնդրի» նկատմամբ։ Խոսքը գրեթե 100 հազար «ղուբայական» լեզգիների մասին է, որոնք ապրում են Ադրբեջանի հյուսիսում, որը սահմանակից է նրանց եղբայրակիցներով բնակեցված Դաղստանի տարածքներին»,- գրում է «Незыгарь»-ը։
Telegram ալիքը հիշեցրել է, որ ԽՍՀՄ ժամանակներից (1965 թ.) ադրբեջանցի լեզգիները պահանջում էին վերամիավորվել Ռուսաստանի լեզգիների հետ միասնական Լեզգիների ԽՍԻՀ-ում։
«Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց «Սադվալ» շարժումը, որը դեմ էր լեզգիների բռնի ձուլմանը և հանդես էր գալիս հօգուտ իրենցով բնակեցված տարածքները Դաղստանին փոխանցելուն։ Սակայն այս պահանջները մերժվեցին Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ, իսկ ինքը՝ շարժումը, աջակցություն չստանալով Մոսկվայից, կորցրեց իր արմատականությունը։
Այդուհանդերձ, ծագումով լեզգի ռուսաստանցի գործարարների շրջանում արդիական է մնում ադրբեջանցի լեզգիների հետ վերամիավորման գաղափարը։ Կրեմլը կարող է աջակցել այս ուղղությամբ նրանց նախաձեռնություններին, ինչպես նաև այլ միջոցների, որոնք ուղղված են Զագուլբայի (Ալիևի նստավայր) հետ հարաբերությունների վերանայմանը»,- նշում է «Незыгарь»-ը։