Բաժիններ՝

Պարզվել է, թե որ մթերքն է կյանքը 25 տոկոսով երկարացնում

Գիտնականները պարզել են, որ հնեցված պանիրների չափավոր օգտագործումն օգնում է ավելացնել կյանքի տևողությունը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Տեխասի A&M համալսարանի մասնագետները։

Նշվում է, որ այնպիսի պանիրները, ինչպիսին են չեդերը, բրին և պարմեզանը, պարունակում են սպերմիդին կոչվող քիմիական նյութ, որի օգտագործումն ապահովում է զարկերակային արյան ավելի ցածր ճնշում, 40 տոկոսով իջեցնում է սրտի անբավարարության և այլ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը:

Լաբորատոր փորձերի ընթացքում մասնագետները պարզել են, որ կենդանիների սննդակարգում սպերմիդին ավելացնելը նրանց կյանքի տևողությունն ավելացրել է 25 տոկոսով: Նրանք նաև հայտնաբերել են, որ այդ նյութը կարող է արգելափակել լյարդի վնասված բջիջների տարածումը՝ այսպիսով կանխելու լյարդի ֆիբրոզը:

Տեսանյութեր

Լրահոս