Թե ինչ է լինելու, ասենք օրինակ, Արտաշատի կամ Արմավիրի գյուղերում խաղողի այգիների հետ, եթե հանկարծ Հայաստանի դարպասները բացվեն թուրքերի առաջ. Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է. «Թե ինչ է լինելու, ասենք օրինակ, Արտաշատի կամ Արմավիրի գյուղերում խաղողի այգիների հետ, եթե հանկարծ Հայաստանի դարպասները բացվեն թուրքերի առաջ։

Հատված մեր Առաջին Հանրապետության պետական այրերից մեկի՝ Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը» վեպից.

«Դու հիշո՞ւմ ես, իմ ընկեր, մեր ընդարձակ խաղողի այգին, որի վրա խեղճ հայրս այնքան տարի աշխատել էր՝ արյուն, քրտինք թափելով։ Որովհետև այդ այգին գտնվում էր գյուղից մի փոքր ավելի հեռու, քան մյուսները, մեր գյուղի թուրքերը շարունակ կողոպտում էին գիշերները։ Մի անգամ գողերի երկու խմբեր իրար հանդիպեցին, զարկվեցին, մեկն սպանվեց, մյուսը վիրավորվեց, և խեղճ ծերունի հայրս, արցունքն աչքերին, պատվիրեց հաջորդ տարին քանդել այդ այգին, «որովհետև,– ասում էր նա,– մի օր էլ այդ անողորմները կխփեն, որդիներս կսպանեն»։ Եվ այն գեղեցիկ այգին՝ այնքան աշխատանքի այնքան քրտինքը, պտուղը քանդվեց, ոչնչացավ, որովհետև մեր հարևան թուրքերն այդպես կամեցան»»։

Տեսանյութեր

Լրահոս