Մտահոգված ենք. բոլորս ունենք մասնաբաժին ԶՊՄԿ-ում. Գևորգ Պապոյան

Կառավարությունը մտահոգված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ստեղծված իրավիճակով։

«Հայաստանի արդյունաբերության առաջատարը, եթե  մեկ շաբաթ չի աշխատում, դա ակնհայտորեն ազդելու է տնտեսական ցուցանիշների ու հարկերի հավաքագրման վրա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշեց, թե կառավարության համար ամենակատարյալ տարբերակը կլինի, որ հնարավորինս  շուտ կոմբինատը սկսի աշխատանքը։

«Մենք շատ կուզենք, որ մեկ օր շուտ վերսկսվի հանքարդյունաբերության գործունեությունը»,- ընդգծեց Պապոյանը։

Գրեթե մեկ շաբաթ է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։

«Սա արժանապատվության և սոցիալական արդարության համար պայքար է»,- ասել էին գործադուլ հայտարարած աշխատակիցները։

Տեսանյութեր

Լրահոս