
Թուրքիայում կարող են արգելել մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր

Թուրքիան Ավստրալիայից հետո կարող է դառնալ 2-րդ երկիրը, որտեղ 16 տարեկանից ցածր քաղաքացիներին արգելվի օգտվել սոցցանցերից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածնքերի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն: Հարցին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ արդեն մշակվում է համապատասխան կանոնակարգ:
«Հասարակության մեջ ժանտախտի պես տարածված էկրանային կախվածությունը մեր օրակարգում է։ Մենք դիտարկում ենք տարբեր կանոնակարգեր։ Իմ կյանքում ծխախոտ կամ ալկոհոլ չկա։ Նման կախվածություն չի էլ եղել»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայում ընդունված օրենքը գործում է այնպիսի հայտնի հարթակների համար, ինչպիսիք են Snapchat-ը, TikTok-ը, Instagram-ը և X-ը (նախկինում՝ Twitter)։ Բացառություն է արվել Google Classroom-ի, YouTube-ի, մեսենջերների և առցանց խաղերի համար, որոնք հասանելի են մնում երեխաներին: