Ռուս զբոսաշրջիկների այցերը Թուրքիա 2025թ. սկզբին ավելացել են կրկնակի
«Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերական միությունը» հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիան շարունակում է մնալ նախընտրելի ուղղություններից մեկը։
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեպի Թուրքիա ամառային արձակուրդային փաթեթների վաճառքը 2025-ի տարեսկզբին նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2-ից 2.5 անգամ։
Նշվում է, որ դեպի Թուրքիա արձակուրդային փաթեթների վրա էական աճ չի գրանցվել և զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում սեզոնից դուրս, երբ հյուրանոցների գնային քաղաքականությունն ավելի կայուն է, իսկ միջին գինը՝ ավելի ցածր։