Բաժիններ՝

Երևանի 75-ամյա բնակիչը հանկարծամահ է եղել Դավթաշենի կամրջի վրա

Այսօր ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի վրա դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները կամրջի մոտ հայտնաբերել են «BMW» մակնիշի ավտոմեքենա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը՝ Երևանի բնակիչ 75-ամյա Հրաչիկ Ա.-ն, ավտոմեքենան վարելիս է եղել, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է, կայանել է այն, դուրս եկել ավտոմեքենայից և մահացել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031