Բաժիններ՝

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողը երկրորդ տարին անընդմեջ Յանիկ Սիններն է:

Մելբուռնում ավարտված Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում մրցեցին Իտալիան ներկայացնող, աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիններն ու Գերմանիայից Ալեքսանդր Զվերևը:

2 ժամ 45 րոպե ձգված մրցախաղում Սինները հաղթեց երեք սեթում` 6:3, 7:6, 6:3  հաշվով:

Սիններն առաջին իտալացին է, ով երկրորդ անգամ անընդմեջ հաղթում է Ավստրալիայի բաց առաջնությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031