Գերագույն դավաճանը սկսել ա հիմա էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պղծել. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Լսել եմ՝ գերագույն դավաճանը սկսել ա հիմա էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պղծել։ Պղծումն իրականացնում ա իր սիրելի «կիսաճշմարտությունների» մեթոդով։

Այսպես. Իբր «անմեղ» հարց ա տալիս – ինչի՞ 1939 թվին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին, իսկ 1959-ին խոսում էին։ Բայց իրականում ակնարկում ա, որ էդ օրակարգն արհեստական ա։

Հիմա հասկանանք ճիշտ ա՞ ասում, թե՞ չէ։

Ճիշտ ա ասում էն, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության մասին իրոք չէին խոսում։

Բայց ինչու՞ չէին խոսում։ Շատ պարզ պատճառով – էդ թվին «ցեղասպանություն» բառը դեռ գոյություն չուներ։ Ռաֆայել Լեմկինը դեռ չէր ստեղծել էդ բառը – 1944 թվին հնարեց։

Այ է՜դ աստիճան ստահակի հետ գործ ունենք»։

Տեսանյութեր

Լրահոս