Բաժիններ՝

Կ․Պոլսո հայոց վարժարաններից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Երեկ առավոտյան Կ․Պոլսո Բաքըրքյոյ թաղամասում գտնվող Տատյան հայկական մասնավոր վարժարանի վրա զինված հարձակում է գրանցվել։ Դեպքի առնչությամբ 2 կասկածյալ է ձերբակալվել։ Այդ մասին, www.akunq.net–ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսը հանձնվել է դատական ատյաններին։

Զինված հարձակման հետևանքով կոտրվել են հայկական վարժարանի ապակիները, իսկ պատերին՝ փամփուշտի հետքեր նկատվել։ Ձերբակալված կասկածյալներից մեկի տանը կատարված խուզարկման արդյունքում ապօրինի օգտագործման ատրճանակ է հայտնաբերվել։

Մինչ այդ ոստիկանությունն ուսումնասիրելով անվտանգության տեսախցիկի տեսագրությունը՝ պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը կրակ է բացել հայկական վարժարանի ուղղությամբ, իսկ մյուսը՝ դատարկ պարկուճները հավաքել։ Ոստիկանությունը նկատելով, որ կասկածյալները մի կացարանում են պատսպարվել, միջոցներ է ձեռնարկել և գործողություն սկսել նրանց դեմ։ Շ․Ք․ և Յ․Չ․ անվամբ կասկածյալները ձերբակալվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031