Ողբերգական է միջազգային հանրության լռությունը, աբսուրդ է, որ մեր հայրենակիցների շահերը ոչ մի ձև չեն պաշտպանում դրա պարտականությունն ունեցող պաշտոնյաները. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա:

470 օրից ավելի մեր Արցախի, մեր նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և մեր այլ Հայրենակիցները պատանդ են, գերի են բաքվում:

Մեզանից յուրաքանչյուրը վստահ եմ անասելի տագնապ ու ցավ է զգացել նույն անմարդկային իրավիճակում գտնվող` Ռուբեն Վարդանյանի ուղերձից հետո:

Մեկնարկող «դատավարությունը» իրավաբանություն չէ, դա ծաղր է մարդասիրական նվազագույն նորմերի և միջազգային ճանաչում ունեցող նորմերի նկատմամբ, բայց միջազգային հանրությունը լուռ է: Չի եղել համանման անմարդկային աստիճանի մեկ այլ իրավիճակ Եվրոպայի խորհրդի «անդամ» որևէ այլ երկրում, բայց ԵԽ-ն լուռ է

Ժամանակին միջազգային հանրության կողմից ամենածանր մեղադրանքներով հետապնդված, նույնիսկ Աուգուստո Պինոչետի նկատմամբ արտասահմանում տնային կալանք էր ընտրվել, իսկ իր Հայրենիքը` Չիլին պահանջեց իր վերադարձը և ապահովեց այն:

Ողբերգական է, որ այս իրականության մեջ ենք, ողբերգական է միջազգային հանրության լռությունը, աբսուրդ է, որ մեր Հայրենակիցների շահերը ոչ մի ձև չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները:

Համամարդկային արժեքները չեն կարող վերանալ, ուղղակի չեն կարող»:

Տեսանյութեր

Լրահոս