Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվելու. կնքված պայմանագիրը «ջերմ ու մշուշոտ» փաստաթուղթ է

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հատվածներ ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, նախագահ Թրամփի վարչակազմի նախկին անդամ գնդապետ Դուգլադ Մակգրեգորի հետ հարցազրույցից։

1) Հայաստանի հետ կնքված պայմանագիրը «ջերմ ու մշուշոտ» փաստաթուղթ է.

2) Ամերիկայի արտաքին քաղաքականությունը ձեր տարածաշրջանում կենտրոնացած է միայն երեք բանի վրա՝ Իսրայել, Իսրայել և Իսրայել: Իսկ Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է։

3) Ամերիկան ​​շահագրգռված չի լինի և չի կարող օգնել Հայաստանին։

4) Իրանը ի վիճակի չի լինի օգնելու Հայաստանին, մանավանդ որ շուտով կարող է հարձակում լինել Իրանի վրա. Տեսեք, թե ինչ է լինելու քրդերի հետ և դասեր քաղեք։

Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվելու, և պետք է շատ ուշադիր մտածել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031