
Հրդեհ՝ Վշտունու փողոցում․ երեք անձ հոսպիտալացվել է

Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել՝ 06:31-ին: Այրվել է 20 կգ-ոց գազի բալոնի ռետինե խողովակը (մոտ 0,5 գմ), իսկ գազօջախը՝ ջեմահարվել:
Երեք տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: