Բաժիններ՝

Նովակ Ջոկովիչը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթանակ տոնեց Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկում:

«Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի 107-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթանակի հասավ 4 սեթից հետո` 4:6, 6:3, 6:4. 6:2 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան:

Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս