Կարեն Գիլոյանը հեռացել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կարեն Գիլոյանը դադարեցրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի իր աշխատանքը: Պատճառները տարբեր են: Կարեն Գիլոյանը փաստաբանության կարիք չունի, քանի որ սպորտի ոլորտում տարիների փորձառություն ունի: Կայացած է իր ոլորտում ու վստահ եմ, որ շարունակելու է իր գործունեությունը սպորտի ոլորտում»,-ասաց Անդրեասյանը:

Վերջինիս խոսքով` նախարարություն և Կարեն Գիլոյան գործակցությունը կշարունակվի:

«Սպորտի ոլորտում էլ գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում և թարմ հայացքը երբեք ավելորդ չէ: Կարծում եմ, որ նոր մոտեցմամբ մենք այս տարի կկարողանանք գրանցել ավելի մեծ արդյունքներ»,-առանձնացրեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031