![](/banners/BeFunky-design.jpg)
Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/1133055.jpg)
Միջազգային նշանակության Մցխեթա –Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։