Բաժիններ՝

Գազայի հակամարտությունում սպանված լրագրողների թիվը 220-ի է հասել. Al Jazeera

Պաղեստինցի գրող, բանաստեղծ և լրագրող Մոհամմադ Հիջազին սպանվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարում Իսրայելի օդային հարձակման հետևանքով։ Կատարի Al Jazeera հեռուստաալիքը հաղորդել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում սպանված մամուլի ներկայացուցիչների ընդհանուր թիվը հասնում է 220-ի:

Հեռուստաալիքը մեջբերել է Գազայի Առողջապահության նախարարության հայտարարությունը, որում ասվում է, որ Հիջազին եղել է 90 պաղեստինցիների թվում, որոնք զոհվել են հանգստյան օրերին պաշարված տարածքի վրա Իսրայելի հարձակումների ժամանակ:

Պաղեստինի լրագրողների միությունը հունվարի 5-ին հայտնել է, որ իսրայելցի զինվորականները նախորդ ամսվա ընթացքում 84 խախտում ու հանցագործություն են կատարել պաղեստինցի լրագրողների նկատմամբ։ Այս միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել Գազայի հատվածում, որտեղ զոհվել են լրատվամիջոցների տասը աշխատակիցներ։ Իսրայելական կողմը շարունակում է տարբեր տեսակի բռնություններ և ճնշումներ կիրառել լրագրողների նկատմամբ, այդ թվում՝ ահաբեկում, զենքով ուղղակի սպառնալիքներ, անարդար հետապնդումներ, ֆինանսական տուգանքներ և տեղաշարժի սահմանափակումներ, նշում է կազմակերպությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս