Բաժիններ՝

Սուլեյմանիի սպանությունից 5 տարի հետո Իրանը նորից հայտնել է կատարողներին եւ կազմակերպիչներին պատժելու իր իրավունքի մասին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին հաստատել է Թեհրանի օրինական իրավունքը՝ պատասխանատվության ենթարկել գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի, որը զոհվել է Իրաքին ԱՄՆ հասցրած հարվածից 2020թ., սպանության կատարողներին, կազմակերպիչներին եւ հովանավորներին, տեղեկացրել է Tasnim-ը։

Հունվարի 2-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահ Ամարու Բենջամինին ուղղված նամակում Իրավանին հայտնել է, որ Իրանն իրավունք ունի, միջազգային իրավունքի համաձայն, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ իրավական միջոցները գեներալ Սուլեյմանիի սպանությունը կատարած մարդկանց դեմ։

«Գեներալ-լեյտենանտ Սուլեյմանին սպանվել է Իրաք կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Դա միտումնավոր եւ անօրինական հարձակում էր ՄԱԿ ինքնիշխան պետության բարձրաստիճան պաշտոնատար անձի դեմ, որը կարուեր դեր էր կատարում տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում։ Դա միջազգային իրավունքի, ՄԱԿ Կանոնադրության աղաղակող եւ Միացյալ Նահանգների միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է»,- նշվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի նամակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս