
Թրամփը ցավակցություն է հայտնել

ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ, դեմոկրատ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։ Ավելի վաղ Քարթերի մահը հաստատել էր նրա հիմնած հիմնադրամը:
«Ես իմացա նախագահ Ջիմի Քարթերի մահվան մասին: Մեզանից նրանք, ովքեր բախտ են ունեցել լինել նախագահ, հասկանում են, որ սա շատ բացառիկ ակումբ է, և միայն մենք կարող ենք հասկանալ պատմության մեծագույն ազգի առաջնորդի հսկայական պատասխանատվությունը»,-գրել է Թրամփy Truth Social-ի իր էջում։
Նա նշել է, որ ամերիկացիների կյանքը ավելի լավը դարձնելու Քարթերի ջանքերի համար իրենք բոլորը նրան երախտապարտ են։