
Մահացել է ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջիմի Քարթերը մահացել է 100 տարեկանում Ջորջիայում գտնվող իր տանը:
Քարթերը ռազմածովային ուժերի նախկին սպա է, Ջորջիա նահանգի սենատոր և նահանգի նահանգապետ: 1976-ին Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է նախագահական ընտրություններում։ Նա հաղթել է հանրապետական Ջերալդ Ֆորդին: