ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ցավակցություն է հայտնել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ AZAL մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված:
«Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մենք պատրաստ ենք օգնել Ղազախստանին և Ադրբեջանին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ վթարից զոհվել է 38 մարդ, հոսպիտալացվել է 29-ը։