Բաժիններ՝

Մերկելը պաշտպանել է Մերցի թեկնածությունը Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Գերմանիայի նախկին կանցլեր և Քրիստոնեադեմոկրատական ​​միության (ՔԴՄ) նախկին ղեկավար Անգելա Մերկելը Table.Media հրատարակությանը տված հարցազրույցում պաշտպանել է կանցլերի պաշտոնում ՔԴՄ-ի ներկայիս ղեկավար Ֆրիդրիխ Մերցի թեկնածությունն առաջիկա ընտրություններում։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Հաջողություններ եմ մաղթում Ֆրիդրիխ Մերցին: Նա երկար ժամանակ աշխատել է կանցլերի պաշտոնում թեկնածու դառնալու նպատակին հասնելու համար: Եվ հուսով եմ, որ նա նաև լավ ընտրարշավ անցկացնելու բավարար ուժ կունենա», – ասել է Մերկելը:

Նրա կարծիքով՝ այժմ առաջին պլան են մղվում տնտեսական քաղաքականության հարցերը։«Ես նրան հաջողություն չէի ցանկանա, եթե համոզված չլինեի, որ նա դրա համար ամեն ինչ ունի», – հավելել է նախկին կանցլերը։

Մերկելի և Մերցի հարաբերությունները երկար ժամանակ լարված են եղել: Մերցը, որը 2000-ականների սկզբին գլխավորում էր ՔԴՄ/ՔՍՄ խմբակցությունը, Մերկելին պարտվեց կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում, ինչն, ի վերջո, հանգեցրեց նրա ժամանակավոր հեռանալուն քաղաքականությունից։

Ավելի վաղ Գերմանիայի խորհրդարանում պատգամավորների մեծամասնության ձայներով վստահությունից զրկվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը՝ դրանով իսկ ճանապարհ բացելով դեպի վաղաժամկետ ընտրություններ, որոնք կկայանան 2025 թ. փետրվարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031