Բաժիններ՝

Հարավային Կորեայի ռազմաբազաներից մեկում պայթյունի հետևանքով 3 մարդ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի հարավ-արևելքում գտնվող Կիմհե քաղաքի ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 քաղաքացիական անձ է վիրավորվել։

յԱս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին։

Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ի առավոտյան ժամը 9։27-ին, վտանգավոր նյութերի համար վերջերս կառուցված պահեստարանի զննության ժամանակ։Տուժածների ստացած այրվածքները կյանքի  համար վտանգ չեն ներկայացնում։

Պայթյունի պատճառները հետաքննվում են։

Ռազմակայանը գտնվում է Սեուլից մոտավորապես 300 կմ հարավ-արևելք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031