
Մեկ տարում ԱՄՆ-ից արտաքսվել է ավելի քան 270.000 միգրանտ

ԱՄՆ իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում արտաքսել են ավելի քան 270 000 միգրանտի: Այս մասին հաղորդում է CNN-ը։
«ԱՄՆ միգրացիոն և մաքսային ծառայությունը վերջին ֆինանսական տարվա ընթացքում արտաքսել է 271 484 միգրանտի», – հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության տարեկան հաշվետվությունը, որն ընդգրկում է այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակաշրջանը:
Ըստ հրապարակման՝ սա ներգաղթյալների արտաքսման ամենամեծ ցուցանիշն է 2014 թվականից ի վեր։
Արտաքսվածների մեծ մասն անօրինականորեն ԱՄՆ է ներթափանցել Մեքսիկայի տարածքով. մարդկանց արտաքսել են 200 տարբեր երկրներ։