ՏԿԵՆ-ում նույնպես փոխնախարարների ջարդ է. Դավիթ Խուդաթյանին ու Սրբուհի Գալյանին քարտ-բլանշ է տրված բացառապես սեփական թիմերով աշխատելու համար

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ Վաչե Տերտերյանը փոխնախարար է 2005թ.-ից:

Առաջիկա օրերին, 168.am-ի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից կազատվեն մյուս փոխնախարարը ևս՝ Հովհաննես Հարությունյանը: Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվեց, իսկ Սիմոնյանից Դավիթ Խուդաթյանը չի կարողացել ազատվել: Նա ևս վերանշանակվել է:

Հիշեցնենք, որ մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանը Նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը:

Կարդացեք նաև

Այս պահին առկա տեղեկության համաձայն՝ պաշտոնավարումը կշարունակի Նարեկ Մանուկյանը՝ Դավիթ Խուդաթյանի մտերիմը:

Փաստորեն ՏԿԵՆ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանն իր գործընկերոջ՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի պես չի ցանկանում աշխատել գործող փոխնախարարների հետ, և ըստ էության նրանց քարտ-բլանշ է տրված բացառապես սեփական թիմերով աշխատելու համար:

Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը ևս աշխատանքից ազատեց բոլոր փոխնախարարներին: Թափուր հաստիքները համալրված չեն սակայն մինչ օրս:

Տեսանյութեր

Լրահոս