ՌԴ-ն Կիրիլովի դեմ ահաբեկչության հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ նիստում
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իգոր Կիրիլովի դեմ կատարված ահաբեկչության հարցը կբարձրացնի Անվտանգության խորհրդի` դեկտեմբերի 20-ի նիստում:
«Կիրիլովի նկատմամբ իրականացված ահաբեկչությունը պետք է բացեիբաց դատապարտվի ամբողջ միջազգային հանրության կողմից», – ասվում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Կիրիլովի մահը ահաբեկչություն է որակել:
Կիրիլովը զոհվել է Մոսկվայի Ռյազանի պողոտայի բնակելի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Նշվում է, որ շքամուտքի մոտ կանգնած էլեկտրական սկուտերի վրա ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրված եղել, որը գործարկվել է հեռակառավարմամբ։
Ռուսաստանը կատարվածի համար մեղադրել է Ուկրաինային: