«Ֆինիտա լա կոմեդիա». մենք կասեցրինք երկրում 4-րդ հեղափոխության փորձը. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խոսելով վերջին օրերին երկրում բողոքի ակցիայի մասնակիցների ակտիվության նվազման մասին, օգտագործել է «ֆինիտա լա կոմեդիա» արտահայտությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արդեն կասեցրել ենք չորրորդ հեղափոխության փորձը… Այս 4 ընդդիմադիր կուսակցություններն ու 10-ից ավելի ՀԿ-ները Ռուսթավելի պողոտայում չեն կարողանում նույնիսկ 800 մարդ հավաքել։ Ավարտվեց, «ֆինիտա լա կոմեդիա», ինչպես ասում են իտալացիները», – ասել է Կոբախիձեն ճեպազրույցում:

Նոյեմբերի 28-ին Վրաստանում բողոքի նոր ալիք է սկսվել։ Խորհրդարանի շենքի մոտ ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բողոքի առաջին շաբաթն ամենաբուռնն էր. որոշ ցուցարարներ պիրոտեխնիկա են կիրառել ուժայինների դեմ, որոնք, իրենց հերթին, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։ Վերջին օրերին բողոքի ակցիաները դարձել են խաղաղ, իսկ իրավապահները դադարեցրել են իրենց հերթապահությունը հանրահավաքի վայրի մոտ։

Բողոքի պատճառ է դարձել Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգում չընդգրկել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բյուջետային բոլոր դրամաշնորհներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031