
Սա լո՞ւրջ հարց է. Թրամփը խուսափել է պատասխանել Իրանին հարվածելու մասին հարցին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք մտածում է Իրանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին: Այս մասին հաղորդում է Foxnews-ը:
«Դե, ես չեմ կարող ձեզ դա ասել: Ես նկատի ունեմ, որ դա հիանալի հարց է, բայց ինչպե՞ս կարող եմ ասել, թե արդյոք ես պատրաստվում եմ կանխարգելիչ հարվածներ հասցնել: Ինչո՞ւ պետք է ասեմ սա»,- լրագրողի հարցին պատասխանել է Դոնալդ Թրամփը:
«Պատկերացնո՞ւմ եք՝ ես ասեի՝ այո, կամ ոչ։ Դուք կասեք. «Տարօրինակ է, որ նա այդպես պատասխանեց»: Պատրաստվու՞մ եմ կանխարգելիչ հարվածներ հասցնել Իրանին: Սա լո՞ւրջ հարց է։ Ինչպե՞ս կարող եմ պատասխանել նման հարցին»,- շարունակել է Թրամփը:
Այնուհետև լրագրողը հարցրել է, թե արդյոք Թրամփը կաջակցի՞ Իսրայելի հավանական հարվածին Իրանի նկատմամբ:
«Ինչպե՞ս կարող եմ ձեզ ասել դա հիմա: Այդ մասին չի խոսվում, քանի դեռ դա տեղի չի ունեցել: Ես Ձեզ վիրավորելու նպատակ չունեմ, պարզապես կարծում եմ, որ սա այն հարցը չի, որին ես երբևէ կպատասխանեմ», – պատասխանել է Թրամփը։