
«Ինտեր»-ը ռեկորդ է սահմանել «Լացիո»-ի դեմ խաղում

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս ջախջախիչ հաղթանակ տարավ Հռոմի «Լացիոյի» նկատմամբ (6։0)։
«Ներաձուրիները» 2024 թվականի օրացուցային տարում արդեն 47 գոլ են խփել Ա Սերիայի արտագնա խաղերում՝ սահմանելով ակումբի պատմության ռեկորդ։
Հատկանշական է, որ Սիմոնե Ինձագիի թիմը Ա Սերիայում 5 անընդմեջ արտագնա հաղթանակ է տարել, իսկ վերջին 4 հանդիպումներում «օձերը» ոչ մի գնդակ բաց չեն թողել։