
Սպերցյանը գլխավորում ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը, Սևիկյանի ու Իվուի տրանսֆերային արժեքը բարձրացել է

Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և նա «Զենիթի» կիսապաշտպան Վենդելի հետ միասին շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:
Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ և կազմում է 1 մլն եվրո։
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն եվրո (մինչ այս՝ 6,5 մլն), Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 500 հազար եվրոյով և այժմ կազմում է 2,5 մլն եվրո։
Հայաստանի հավաքականի և «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը ևս բարձրացել է 500 հազար եվրոյով և այժմ կազմում է 2 մլն եվրո։
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 800 հազար եվրո (մինչ այս՝ 1 մլն եվրո):