Բաժիններ՝

Նշաններ, որոնք հուշում են սրտի հետ կապված խնդիրների մասին

Սրտաբաններ Ռիգվեդ Թադվալկարը և Ջոյս Օեն-Քսյաոն թվարկել են սրտի հետ կապված խնդիրների նախազգուշական նշաններ: Նրանց խոսքերը, ըստ shantnews-ի՝  մեջբերում է Huffpost հրատարակությունը։

Օենգ-Սյաոն անվանել է սրտի կաթվածի հնարավոր նշաններից մեկը՝ ցավ ծնոտի մեջ, որը տարածվում է պարանոցի վերևում և դեպի ձախ թեւը: Բժիշկը հորդորել է չհապաղել այցելել սրտաբանին, եթե ցավը երկար ժամանակ չի անհետանում և ուղեկցվում է սրտխառնոցով ու կրծքավանդակի շրջանում ուժեղ անհանգստությամբ։

Նա նաև խորհուրդ է տվել չանտեսել հաճախակի գլխապտույտը, գլխացավերը, որոնք «հարվածում» են ճակատին և աչքերին: Այս ախտանիշները կարող են առաջանալ, երբ արյան ճնշումը չափազանց բարձր է: Ոչ մի դեպքում չպետք է անտեսել դրանք, քանի որ հիպերտոնիան կարող է ինսուլտ հրահրել: Որպես մեկ այլ ախտանիշ նա առանձնացրել է սրտխառնոցն ու ախորժակի կորուստը։

Իր հերթին, սրտաբան Թադվալկարը նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել սրունքների ցավին, որը հաճախ ուղեկցվում է այտուցով: Նաև նմանատիպ ախտանիշներ են հայտնվում, եթե սիրտը չի կարողանում հաղթահարել ծանրաբեռնվածությունը և չի ապահովում վերջույթների նորմալ արյունամատակարարումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս