
Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերն ու Լլոյդ Օսթինը կիրակի հեռախոսով քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները, հայտնում է թուրքական ռազմական գերատեսչությունը։
«2024 թվականի դեկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինի միջև։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել պաշտպանության և անվտանգության երկկողմ և տարածաշրջանային հարցերի, մասնավորապես Սիրիայում վերջին իրադարձությունների շուրջ»,- ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության X-ի միկրոբլոգում։