Մտավախություն չունեմ, որ իմ հեռախոսն էլ կքրքրեն. Գագիկ Մելքոնյան

Երեկ վարչապետն ասաց, թե ոնց է տեղի ունեցել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աղազարյանի միջադեպին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի՞, որ մի օր էլ իր հետ նման բան կպատահի՝ պատգամավորը պատասխանեց.

«Ես մտավախություն չունեմ, որ իմ հեռախոսը կարող են վերցնել: Գաղտնիքի տիրապետում եմ, բայց ենթակա չէ հրապարակման, եթե գաղտնիք է, ուրեմն գաղտնիք է: ՔՊ-ում վախի մթնոլորտ չկա, դուք մի վախեցեք, մնացածը լավ է»:

Տեսանյութեր

Լրահոս