
Շանթ Սարգսյանը երկրորդ հաղթանակն է տոնել «Qatar Masters Open»-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները «Qatar Masters Open»-ում:
Երկրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ տոնել է Շանթ Սարգսյանը: Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:
Երկրորդ տուրից հետո առաջատարների շարքում է նաև Շանթ Սարգսյանն, ով ունի 2 միավոր: 1,5 միավոր ունեն Տիգրան Հարությունյանը և Մանուէլ Պետրոսյանը:
«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին: