Կայա Կալասն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։

Կայա Կալասն այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր լավ առաջին հանդիպումն ունեցա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկեցինք Եվրամիություն-Ադրբեջան համագործակցությունը և կարգավորման գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ես պատրաստ եմ աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- գրել է Կալասը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031