
Բայդենը քնել է աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը, ում Դոնալդ Թրամփը երբեմն անվանում էր Քնկոտ Ջո, կարծես նորից քնել է հանրային միջոցառման ժամանակ։ Այս անգամ Անգոլայում անցկացվող Անդրաֆրիկյան գագաթնաժողովում ԱՄՆ նախագահը ձեռքով ծածկել է դեմքը և մի քանի րոպե կարծես ննջել է, գրում է Trending Politics պորտալը, որը տեսանյութ է հրապարակել գագաթնաժողովից։
«Նախագահ Ջո Բայդենն այնքան էր հոգնել իր որդուն ներում շնորհելու վերաբերյալ հարցերից խուսափելուց, որ չորեքշաբթի օրը Անգոլայում Անդրաֆրիկյան գագաթնաժողովի ժամանակ կարծես քուն է մտել»,- ասվում է գրառման մեջ: