Հայաստանում կհաստատվեն առողջապահական օբյեկտների նախագծման նոր շինարարական նորմերը

Հայաստանի Հանրապետությունում կհաստատվեն առողջապահական օբյեկտների, ներառյալ առաջնային բուժօգնության շենքերի և շինությունների նախագծման նոր շինարարական նորմերը։

Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի կայքում, որը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից։

Նախագծի հիմնական նպատակը առողջապահական օբյեկտների շինարարության ոլորտում միջազգային և գիտահենք լավագույն փորձի հիման վրա արդիական նորմերի ներդրումն է։ Նախաձեռնությունը կլրացնի ներկայումս գործող ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» նորմերում առկա բացերը, որոնք չեն արտացոլում ոլորտի արդի պահանջներն ու չափանիշները։Նախագծված նորմերն ապահովելու են ավելի բարձրակարգ և անվտանգ պայմաններ՝ առողջապահական օբյեկտների համար, ինչը կարևորվում է ինչպես նոր շենքերի կառուցման, այնպես էլ վերակառուցման աշխատանքների համար։

Նախատեսվում է, որ նոր նորմերը կնպաստեն առողջապահական ոլորտի շինությունների համապատասխանեցմանը միջազգային պահանջներին՝ միաժամանակ չառաջացնելով լրացուցիչ ֆինանսական բեռ պետական բյուջեի վրա։Նախագծի մշակումը հիմնված է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի դրույթների վրա, ինչը նախատեսում է տեխնիկական կանոնակարգերի և շինարարական նորմերի մշակում, հաստատում և արդիականացում։

Նոր նորմերի կիրառումը ոչ միայն կբարելավի առողջապահական ոլորտի շինությունների որակը, այլև կնպաստի քաղաքաշինական գործընթացների ամբողջականացմանը՝ հիմք դառնալով ոլորտի հետագա զարգացման համար։

Տեսանյութեր

Լրահոս