
Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հասկանում է Ռուսաստանի պատմական դերը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Պապի և Սուրբ Աթոռի կարևորությունը»,- Il Messaggero-ին տված հարցազրույցում ասել է Վատիկանում Ռուսաստանի դեսպան Իվան Սոլտանովսկին։
«Մեր նախագահը գիտակցում է պոնտիֆիկի և Սուրբ Աթոռի դերակատարության նշանակությունը։ Եվ մենք տեսնում ենք որոշակի փոխադարձություն՝ այն առումով, որ Հռոմի պապը հասկանում է Ռուսաստանի պատմական դերը»,- ասել է դիվանագետը։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դիրքորոշումը համարում է ծանրակշիռ և հավասարակշռված։
Դեսպանը նաև հղում է արել Ֆրանցիսկոս Պապի «Բոլոր եղբայրներ» էնցիկլային, որը հաստատում է «կամուրջներ կառուցելու» սկզբունքը։
«Երբեք չպետք է այրել կամ քանդել կամուրջները»,- հավելել է Սոլտանովսկին։