Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի հետ վատ հարաբերությունների պատճառով
Չավին չի լինի «Ինտեր Մայամիում»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խերարդո Մարտինոն անձնական պատճառներով է հեռանում ամերիկյան ակումբից։
44-ամյա Չավին ընդգրկվել է արգենտինացու հավանական փոխարինողների թվում։
Diario Sport-ը հայտնում է, որ «Ինտեր Մայամի»-ն նույնիսկ չէր էլ դիտարկում իսպանացուն այն պատճառով, որ նա լավագույն հարաբերությունները չունի «Բարսելոնա»-ից ճանաչված որոշ ֆուտբոլիստների հետ:
Նշվում է, որ Սերխի Բուսկետսի հետ փոխըմբռնումը գերազանց է, սակայն Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունները վերջերս ավելի սառն են դարձել, թեև ոչ վատը։
Չավին լուրջ տարաձայնություններ ունի Ժորդի Ալբայի հետ: Այս առումով «Բարսայի» նախկին մարզչի նշանակումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել թիմում, ուստի ղեկավարությունը բացառել է: