«Բարսելոնան» և Յամալը պայմանավորվել են
«Բարսելոնան» համաձայնության է եկել Լամին Յամալի հետ նոր պայմանագրի շուրջ։
Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, համաձայնագիրը կտևի 6 տարի։ Փոխհատուցման չափը կկազմի մեկ միլիարդ եվրո։
Պայմանագիրը կկնքվի, երբ եզրային հարձակվողը դառնա 18 տարեկան։ Դա տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 13-ին։
Այս մրցաշրջանում Յամալն ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 6 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։
17-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: